Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ասողին ասող ա պետք»

«Ասողին ասող ա պետք»
26.06.2012 | 12:36

Հինգշաբթի օրը ՀՀԿ ԳՄ նիստը տևել է տասը րոպե. թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Տիգրան Սարգսյանի տրամադրությունը եղել է շատ բարձր: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել` միասնական թիմով կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկման «մեծ փորձությունը» պատվով հաղթահարելու համար, նույն կարծիքին է եղել նաև Սերժ Սարգսյանը: Որևէ այլ կարգի «ինցիդենտ» չի եղել ԳՄ-ում:
Այնուհետև Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Վայքի մարզպետ է դառնում Էդգար Ղազարյանը, որը, ի դեպ, ոչ միայն Աշոտ Արսենյանի պրոտեժեն է, այլև Ֆերդինանդ Ղազարյանի` Ջերմուկի քաղաքապետերից հայտնիներից մեկի որդին: Սույն երիտասարդն իր հոր պատվին Ջերմուկի ըմպելասրահի անմիջապես կողքի ծառուղին անվանակոչել է իր հոր անվամբ, ու հիմա, փաստորեն, իր մարզպետ դառնալուց հետո, այն նոր «բովանդակություն» է ստանում:
Հիշենք` երիտ-Էդգարը մինչ այդ ոչ միայն Արսենյանի օգնականն էր ԱԺ-ում, այլև Ջերմուկին վերաբերող ցանկացած հարցի «պրոտեժեն». նա էր պատասխանում բոլոր հարցերին, անկախ նրանից` հարցն ինչի մասին է և ում է ուղղված:
Այդ թվում և` «հարգարժան» մոծակներին առնչվող, ինչպես նաև նրանց դեմ մղված «հերոսական պայքարի»: Ինչպես նաև` այդ գետնին վրա կորսված գումարների:
Բոլոր դեպքերում, նրա նշանակմամբ Վայքում մեծ էպոպեա-կռիվը ազդեցության դաշտի համար` Արսենյան-Վայքի մարզպետ, ավարտվեց: Վայքի կողմերում միակ «ասողը» մնաց Աշոտ Արսենյանը. չնայած «ասում» են` ավելի կարևոր «ասող» էլ կա, որը չի ցանկանում «երևալ»:
Այլ կերպ չէր էլ կարող լինել. Ջերմուկն ունի զարգացման ծրագիր. նախկին օդանավակայանի հողերի սեփականաշնորհման գործընթացն առժամանակ կանգ է առել. շուտով այնտեղ կտեղափոխեն «կազինոները»։ Այնպես որ, Ջերմուկում «վերխ» ասող անպայման պետք է լիներ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ